ՉԼ. «Տոտենհեմ»-ը չկարողացավ պահել երկու գնդակի առավելությունը, «Գալաթասարայ»-ը ոչ-ոքի խաղաց «Բրյուգե»-ի հետ (տեսանյութ)

18 Սեպտեմբերի 2019 22:48
ՉԼ. «Տոտենհեմ»-ը չկարողացավ պահել երկու գնդակի առավելությունը, «Գալաթասարայ»-ը ոչ-ոքի խաղաց «Բրյուգե»-ի հետ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում «Տոտենհեմ»-ը հյուրընկալվելիս ուժերը չափեց «Օլիմպիակոս»-ի հետ:

30-րդ րոպեի դրությամբ լոնդոնցիները հաղթում էին երկու գոլի առավելությամբ. աչքի էին ընկել Հարի Քեյնն ու Լուկաս Մոուրան: Տանտերերը մինչև խաղավարտ կարողացան հավասարեցնել հաշիվը և փրկվել պարտությունից:

Հունական թիմից գոլի հեղինակ դարձան Դանիել Կաշտելը և Մաթյե Վալբուենան:

«Օլիմպիակոս» - «Տոտենհեմ»՝ 2:2

Զուգահեռ խաղում «Բրյուգե»-ն սեփական հարկի ներքո գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Գալաթասարայ»-ի հետ:

Ընդհանուր առմամբ խաղն անցավ հավասար պայքարում, սակայն կողմերն այդպես էլ չկարողացան արդյունավետ հարված կատարել:

«Բրյուգե» - «Գալաթասարայ»՝ 0:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: