Զիդանը հայտնել է, թե ինչ մարզավիճակում է Ազարը մոտենում ՊՍԺ-ի դեմ խաղին

18 Սեպտեմբերի 2019 10:28
Զիդանը հայտնել է, թե ինչ մարզավիճակում է Ազարը մոտենում ՊՍԺ-ի դեմ խաղին

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ «սերուցքայիններ»-ի նորեկ Էդեն Ազարը պատրաստ է խաղալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ՊՍԺ-ի դեմ խաղին:

«Կարծում եմ՝  պատրաստ է: Էդենն սկսել է ավելի շատ մարզվել, ու վնասվածքն անցյալում է: Միշտ մտածել եմ, որ նա կարող է դառնալ մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Ազարը միայնակ կարող է որոշել ցանկացած հանդիպման ելքը:

ՊՍԺ-ից ու «Ռեալ»-ից սպասելիքները մեծ են. մեր մրցակիցը մի թիմ է, որը անընդհատ կատարելագործվում է: Այն մեծ ակումբ է, սակայն Չեմպիոնների լիգայում հաղթելը հեշտ չէ»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: