ՉԼ. «Բարսելոնա»-ն Տեր Շտեգենի շնորհիվ մեկ միավոր վաստակեց, «Նապոլի»-ն ուժեղ գտնվեց «Լիվերպուլ»-ից, այլ արդյունքներ (տեսանյութեր)

18 Սեպտեմբերի 2019 00:58
ՉԼ. «Բարսելոնա»-ն Տեր Շտեգենի շնորհիվ մեկ միավոր վաստակեց, «Նապոլի»-ն ուժեղ գտնվեց «Լիվերպուլ»-ից, այլ արդյունքներ (տեսանյութեր)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

«Նապոլի»-ն սեփական հարկի ներքո 2:0 հաշվով պարտության մատնեց գործող գավաթակիր «Լիվերպուլ»-ին:

Խաղավարտից 8 րոպե առաջ նեապոլիտանցիներին առաջ մղեց Դրիս Մերտենսը: Ավելացրած ժամանակում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ֆերնանդո Լյորենտեն:

«Նապոլի» - «Լիվերպուլ»՝ 2:0 

Դորտմունդի «Բորուսիա»-ն «Սիգնալ Իդունա Պարկ»-ում ընդունել էր «Բարսելոնա»-ին:

Ընդհանուր առմամբ խաղն անցավ տանտերերի թելադրանքով և մի քանի դրվագում կատալոնացիների փրկեց դարպասապհ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Հարկ է նշել, որ 57-րդ րոպեին գերմանական կողմը հնարավորություն ստացավ 11-մետրանոցից առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Մարկո Ռոյսը վրիպեց:

«Կապտանռնագույններ»-ի կազմում տևական դադարից հետո խաղադաշտ էր վերադարձել թիմի ավագ Լիոնել Մեսսին:

«Բորուսիա Դ.» - «Բարսելոնա»՝ 0:0

«Վալենսիա»-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ Ֆրենկ Լեմպարդի «Չելսի»-ի նկատմամբ:

«Չղջիկներ»-ի կազմում միակ գոլը երկրորդ կեսում խփեց Ռոդրիգոն:

«Չելսի» - «Վալենսիա»՝ 0:1

Այլ արդյունքներ՝

«Զալցբուրգ» - «Գենկ»՝ 6:2

«Բենֆիկա» - «Լեյպցիգ»՝ 1:2

«Այաքս» - «Լիլ»՝ 3:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: