Կլոպը ասել է, թե որն է աշխարհի լավագույն թիմը

17 Սեպտեմբերի 2019 11:02
Կլոպը ասել է, թե որն է աշխարհի լավագույն թիմը

«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլպոը, չնայած իր սաների՝ Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկությունում տոնած հաղթանակին, աշխարհի լավագույն թմի հարցում այլ կարծիք ունի:

«Մենք չենք կարող լինել լավագույնը Եվրոպայում, որովհետև աշխարհի լավագույն թիմը «Մանչեսթեր Սիթի»-ն է: Շատ են լավ թիմերը, ու դու անընդհատ պետք է ապացուցես, որ գտնվում ես դրանց շարքում:

Անցյալ մրցաշրջանում հիանալի էինք խաղում, սակայն լավագույնն էինք միայն այդ պահին: Այդ պատճառով էլ կարողացանք հաղթել Չեմպիոնների լիգայում»,- գերմանացու խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «քաղաքայիններ»-ը ոչ մի անգամ չեն նվաճել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: