Մարսելոն չի մասնակցի ՊՍԺ-ի դեմ առաջիկա հանդիպմանը

16 Սեպտեմբերի 2019 23:03
Մարսելոն չի մասնակցի ՊՍԺ-ի դեմ առաջիկա հանդիպմանը

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն դուրս է մնացել շարքից: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Բրազիլացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Լա Լիգայի չորրորդ տուրի՝ «Լևանտե»-ի(3:2) դեմ խաղում:

Նման պարագայում Մարսելոն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի ՊՍԺ-ի դեմ արտագնա հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ռեալ» խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: