Բարդ հանդիպում է սպասվում Եվրոպայի լավագույն թիմի դեմ. Անչելոտին՝ «Լիվերպուլ»-ի հետ դիմակայության մասին

16 Սեպտեմբերի 2019 22:45
Բարդ հանդիպում է սպասվում Եվրոպայի լավագույն թիմի դեմ. Անչելոտին՝ «Լիվերպուլ»-ի հետ դիմակայության մասին

«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպման մասին, որը կկայանա վաղը:

«Նախորդ մրցաշրջանի համեմատ «Լիվերպուլ»-ն ավելի է ուժեղացել: Հիմա նրանք ավելի մեծ տեղեկություններ են ունենում մրցակիցների մասին: Մյուս կողմից «Նապոլի»-ն նույնպես աճել է: Մենք բարելավել ենք մեր խաղը:

Բարդ հանդիպում է սպասվում Եվրոպայի լավագույն թիմի հետ: Հուսանք մենք նույն արդյունքը կգրանցենք, ինչ նախորդ տարի: Պետք է իդեալական ֆուտբոլ ցուցադրենք»,- իտալացու խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: