Հայաստանի արտաքին պարտքի կեսից ավելին․ հայտնի են եվրագավաթների մասնակից ակումբների տրանսֆերային ծախսերը

12 Սեպտեմբերի 2019 14:19
Հայաստանի արտաքին պարտքի կեսից ավելին․ հայտնի են եվրագավաթների մասնակից ակումբների տրանսֆերային ծախսերը

Ընթացիկ մրցածրջանի եվրագավաթների մասնակից 80 թիմերն ամռանն ընդհանուր առմամբ ծախսել են 3,98 մլրդ եվրո։ Այս մասին իր հաշվետվության մեջ հրապարակել է ՈւԵՖԱ-ն։

Դա 55%-ով ավելին է, քան նախորդ՝ 2018-ի ամառային տրանսֆերային պատուհանի գումարը։

Չեմպիոնների Լիգայի մասնակից թիմերից 8-ը 50 մլն եվրոյից ավելի է ծախսել, Եվրոպա Լիգայում դրանց թիվը 4-ն է։ 5 մլն-ից պակաս ծախսել է Չեմպիոնների Լիգայի 4 և Եվրոպա Լիգայի 21 թիմ։

Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: