Le Parisien. Մբապեն չի մասնակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը

12 Սեպտեմբերի 2019 13:25
Le Parisien. Մբապեն չի մասնակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջիկա հանդիպմանը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը:

Le Parisien-ի տեղեկություններով՝ ֆրանսիացին արդեն մի քանի օր է ինչ մարզումներ է անցկացնում ընդհանուր խմբի հետ, սակայն մինչև «Ռեալ»-ի դեմ խաղը չի հասցնի բավարար մարզավիճակ ձեռք բերել:

Հիշեցնենք, որ 20-ամյա հարձակվողը ազդրի վնասվածք էր ստացել Լիգա 1-ի երրորդ տուրի՝ «Թուլուզ»-ի հետ խաղում:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն փարիզցիների կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: