L'Equipe. Կավանին կարող է մասնակցել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջիկա խաղին

08 Սեպտեմբերի 2019 22:46
L'Equipe. Կավանին կարող է մասնակցել Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջիկա խաղին

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին, հնարավոր է, մասնակցի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա սեպտեմբերի 18-ին:

L'Equipe-ի փոխանցմամբ՝ ուրուգվայցին արդեն իսկ սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ և ամեն ինչ անում է, որպեսզի պատրաստ լինի «արքայական ակումբ»-ի դեմ խաղին:

Փարիզցիների մեկ այլ հարձակվող Կիլիան Մբապեն դեռևս շարունակում է ապաքինվել վնասվածքից:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնի կազմում որակազրկման պատճառով «Ռեալ»-ի դեմ խաղին չի մասնակցի նաև Նեյմարը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: