«Նապոլի»-ն մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը

07 Սեպտեմբերի 2019 20:57
«Նապոլի»-ն մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը

Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնական առաջարկով դիմել է «Նապոլի»-ին:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «սերուցքայիններ»-ի հարցումն ուղղված է եղել նեապոլիտանցիների կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի տեղափոխությանը:

Նշվում է, որ իտալական կողմը մերժել է «արքայական» ակումբի 45 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը: Իսպանացուն ցանկանում է կազմում պահել Կարլո Անչելոտին: 

Նրանք մտադիր են երկարաձգել պայմանագրի ժամկետը երիտասարդ ֆուտբոլիստի հետ ու աշխատավարձը դարձնել տարեկան 3 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: