Sport. Զիդանն ու Մբապեն պայմանավորվածություն ունեն

06 Սեպտեմբերի 2019 10:53
Sport. Զիդանն ու Մբապեն պայմանավորվածություն ունեն

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ապագայում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարողացել է համոզել 20-ամյա ֆուտբոլիստին ու անձնական պայմանավորվածություն ունի նրա հետ:

Գործարքը կարող է տեղի ունենալ գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Նշվում է, որ «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է լուրջ ներդրում կատարել, որպեսզի ֆրանսիացին հայտնվի «Սանտիագո Բերնաբեու»-ում:

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն 4 հանդիպում է անցկացրել փարիզյան ակումբի կազմում՝ դառնալով 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: