Daily Star. «Տոտենհեմ»-ը չի հանձնվում. լոնդոնյան ակումբը ևս մեկ առաջարկ կանի Դիբալայի տրանսֆերի վերաբերյալ

05 Սեպտեմբերի 2019 14:22
Daily Star. «Տոտենհեմ»-ը չի հանձնվում. լոնդոնյան ակումբը ևս մեկ առաջարկ կանի Դիբալայի տրանսֆերի վերաբերյալ

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան դեռևս շարունակում է գտնվել «Տոտենհեմ»-ի ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը, «խթաններ»-ի ղեկավարությունը պլանավորում է առաջարկ կատարել արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ ձմռանը:

Հիշեցնենք, որ վերջին պատուհանի ընթացքում լոնդոնցիներն արդեն համաձայնության էին հասել թուրինյան ակումբի հետ, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոպվել ԱՊԼ:

25-ամյա Դիբալան «ծեր սինյորա»-ի կազմում է 2015 թվականից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: