Հայտնի է 2018/19 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում ամենամեծ արագություն զարգացրած ֆուտբոլիստի անունը

04 Սեպտեմբերի 2019 12:41
Հայտնի է 2018/19 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում ամենամեծ արագություն զարգացրած ֆուտբոլիստի անունը

Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում ամենաբարձր արագությունը զարգացրել է «Լիվերպուլ»-ի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, դա տեղի է ունեցել «Բարսելոնա»-ի դեմ կիսաեզրափակչի առաջին խաղում (0:3):

Պոկումներից մեկի ժամանակ հոլանդացին զարգացրել է 34,5 կմ/ժ արագություն:

Երկրորդ արդյունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթի»-ի վինգեր Լերոյ Սանեին՝ 34,4 կմ/ժ («Հոֆենհայմ»-ի դեմ խաղում) , երրորդ տեղում «քաղաքայիններ»-ի մեկ այլ ֆուտբոլիստ է՝ Կայ Ուոկերը («Տոտենհեմ»-ի դեմ՝ 34,2 կմ/ժ):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: