Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության թիմերի դասակարգումն՝ ըստ գնդակին տիրելու միջին ցուցանիշի (լուսանկար՝ թոփ-16)

04 Սեպտեմբերի 2019 12:00
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության թիմերի դասակարգումն՝ ըստ գնդակին տիրելու միջին ցուցանիշի  (լուսանկար՝ թոփ-16)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2018/19 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաշվետվությունը: Մասնավորապես, գնդակին տիրելու ցուցանիշի կարևորությունն ընկել է:

Թոփ-10 թիմերի շարքում չեն հայտնվել եզրափակչի մասնակիցներ «Տոտենհեմ»-ն ու «Լիվերպուլ»-ը (11-րդ ու 12-րդ տեղ՝ 51% ու 50% արդյունքով):

Ցուցակը գլխավորում են «Մանչեսթեր Սիթի»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը. նրանք միջինը գնդակին տիրել են հանդիպումների 60%-ը:

Երրորդ տեղում Դորտմունդի «Բորուսիա»-ն է (59%), չորրորդը՝ «Բարսելոնա»-ն (58%):


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: