Marca. Մադրիդի «Ռեալ»-ի տակտիկական քայլը. պարզվում է՝ «սերուցքայիններ»-ը ոչ մի պաշտոնական առաջարկ չեն կատարել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ

04 Սեպտեմբերի 2019 11:06
Marca. Մադրիդի «Ռեալ»-ի տակտիկական քայլը. պարզվում է՝ «սերուցքայիններ»-ը  ոչ մի պաշտոնական  առաջարկ չեն կատարել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ

Պարզվում է, որ ի սկզբանե Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ չի եղել վճարել Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ ՊՍԺ-ի պահանջած գումարը (մոտ 300 մլն եվրո): Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, ողջ ամռան ընթացքում «սերուցքայիններ»-ը պաշտոնական առաջարկ չեն կատարել: Մադրիդցիների հետաքրքվածությունը ձևական բնույթ է կրել՝ նպատակ ունենալով խանգարել «Բարսելոնա»-ին:

Նշվում է, որ այդ տրանսֆերային տակտիկան բավականին խանգարել է կատալոնական թիմին, քանի որ այդ պայմաններում նրանց չի հաջողվել նվազեցնել գործարքի արժեքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-ն այդպես էլ չկարողացավ հրավիրել իր գլխավոր թիրախին՝ Պոլ Պոգբային:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: