2021 թվականին ՉԼ-ի եզրափակիչը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

30 Օգոստոսի 2019 20:40
2021 թվականին ՉԼ-ի եզրափակիչը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում

2021 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

2020/21 մրցաշրջանի եզրափակիչը կանցկացվի Կրեստովսկի կզղում տեղակայված համանուն մարզադաշտում:

Հաղորդվում է, որ մարզադաշտի ընտրության վերաբերյալ ՈւԵՖԱ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա սեպտեմբերի 24-ին:

Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչն անցկացնելու հայտ ՈւԵՖԱ-ին ուղարկել էր նաև Մյունխենի «Բավարիա»-ն: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: