«Յուվենթուս»-ը կարող է Մանջուկիչին չընդգրկել թիմի՝ ՉԼ-ի հայտացուցակում

29 Օգոստոսի 2019 14:30
«Յուվենթուս»-ը կարող է Մանջուկիչին չընդգրկել թիմի՝ ՉԼ-ի հայտացուցակում

«Յուվենթուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է չընդրկվել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրայի թվիթերյան էջը: 

Թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը: 

Սակայն 33-ամյա խաղացողը համառորեն մտադիր է մնալ թիմում՝ չնայած ՉԼ-ի հայտացուցակում չներառվելու վտանգին: 

Նախորդ մրցաշրջանում Մանջուկիչը մասնակցել է Ա Սերիայի 25 խաղի, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: