Երեկ երեկոյան կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի պատասխան հանդիպումները: Հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի բոլոր թիմերը:
«Այաքս» - ԱՊՕԵԼ դիմակայությունում 2:0 հաշվով հաղթեց «Այաքս»-ն ու դուրս եկավ խմբային փուլ:
«Բրյուգե»-ի ու «Լասկ ԼԻՆՑ»-ի պայքարում հաղթող դուրս եկավ բելգիական «Բրյուգե»-ն՝ 3:1 հաշվով:
Չեխական «Սլավիա»-ի ու ռումինական «Կլուժ»-ի պայքարում 2:0 հաշվով հաղթեց «Սլավիա»-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին: