«Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն չարիք են եվրոպական ֆուտբոլի համար. Տեբաս

26 Օգոստոսի 2019 20:01
«Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն չարիք են եվրոպական ֆուտբոլի համար. Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հերթական անգամ քննադատել է «Մանչեսթեր Սիթի»-ին ու ՊՍԺ-ին ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար:

«ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ խնդիր են եվրոպական ֆուտբոլի համար: Նրանց հետևում այնպիսի հարուստ կազմակերպություններ են կանգնած, որ եկամուտի մասին ընդհանրապես չեն խոսում:

«Բարսելոնա»-ի, «Ռեալ»-ի ու «Բավարիա»-ի նման թոփ ակումբները փորձում են մրցակցել՝ իրենց ֆուտբոլիստներին պահպանելով երկրում, սակայն կարծում եմ՝ դա բավարար չէ:

Միլիարդատերները կարծում են, որ մյուս թիմերի ղեկավարներն ապուշ են ու չեն հասկանում այդ ամենը: Նրանց ռազմավարությունը չարիք է ֆուտբոլի համար: Հենց այս պատճառով էլ առաջանում են Սուպերլիգա ստեղծելու մասին մտքերը»,- Տեբասի խոսքրեը փոխանցում է Marca-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: