«Ատլետիկո»-ն կարող է «փախցնել» «Մանչեսթեր Սիթի»-ի տրանսֆերային նպատակին

23 Օգոստոսի 2019 19:29
«Ատլետիկո»-ն կարող է «փախցնել» «Մանչեսթեր Սիթի»-ի տրանսֆերային նպատակին

«Մանչեսթեր Սիթի»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չհասցրեց պայմանագիր կնքել «Վելես Սարսֆիլդ»-ի կիսապաշտպան Տիագո Ալմադայի հետ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, 18-ամյա տղայի տեղափոխության պայքարին միացել է «Ատլետիկո»-ն, որի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Արգենտինա:

Աղբյուրը հայտնում է, որ արգենտինական ակումբը ստիպված է բաց թողնել խաղացողին, քանի որ վերջինի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանն, ու նա հրաժարվում է նոր համաձայնագիր կնքել:

Գործարքը կարող է 25 մլն եվրո արժենալ:

Հավելենք, որ Ալմադուն Արգենտինայի Մ20 հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: