Corriere dello Sport. Պյանիչը կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում

22 Օգոստոսի 2019 20:26
Corriere dello Sport. Պյանիչը կարիերան կարող է շարունակել Լիգա 1-ում

«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարրիեան կարող է շարունակել Լիգա 1-ում, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, բոսնիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն:

Նշվում է, որ խաղացողի գործակալն արդեն հանդիպել է «ծեր սինյորա»-ի ղեկավարության հետ ու բանակցել հնարավոր գործարքի վերաբերյալ:

Տեղեկություն կա, որ Աարոն Ռեմսիի ու Ադրիեն Ռաբյոյի ներկայության պայմաններում թուրինյան ակումբը պատրաստ է բաց թողնել Պյանիչին՝ համապատասխան գումարի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: