Don Balon. «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Բարսելոնա»-ն համաձայնության են հասել

22 Օգոստոսի 2019 19:01
Don Balon. «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Բարսելոնա»-ն համաձայնության են հասել

«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է հրավիրել «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «քաղաքայիններ»-ի ղեկավարությունը համաձայնվել է բավարարել կատալոնական կողմի պահանջներն ու հունվարին ֆրանսիացու տեղափոխության համար 60 մլն եվրո վճարել:

Նշվում է, որ այդկերպ Պեպ Գվարդիոլան մտադիր է լրացնել Վենսան Կոմպանիի բացը: Մինչ այդ անգլիական ակումբը փորձում էր պայմանագիր կնքել Հարի Մագուայերի հետ, ով ի վերջո տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետի տրամադրության տակ են նաև Այմերիկ Լապորտը, Ջոն Սթոունզը, Նիկոլաս Օտամենդին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: