Bild. Հայտնի է դարձել, թե որքան գումար կստանա «Բարսելոնա»-ն՝ Կոուտինյոյի տրանսֆերի վարձակալության դիմաց

18 Օգոստոսի 2019 22:28
Bild. Հայտնի է դարձել, թե որքան գումար կստանա «Բարսելոնա»-ն՝ Կոուտինյոյի տրանսֆերի վարձակալության դիմաց

 

«Բավարիա»-ն 8,5 մլն եվրո կփոխանցի «Բարսելոնա»-ի հաշվին «կապտառնագույններ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը մեկ տարով վարձակալելու համար, տեղեկացնում է  Bild-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, 1 տարի անց մյունխենյան ակումբը հնարավորություն կունենա գնելու բրազիլացու ամբողջական տրանսֆերը՝ մոտ 120 մլն եվրոյի դիմաց (ներառյալ վարձակալության գումարը):

Ավելի վաղ նշվում էր, որ գործարքի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:

27-ամյա խաղացողը Լա լիգայում, ընդհանւոր առմամբ, 68 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 18 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: