Calciomercato. «Բավարիա»-ն ու ՊՍԺ-ն կպայքարեն «Յուվենթուս»-ի կիսապաշտպանի համար

18 Օգոստոսի 2019 22:11
Calciomercato. «Բավարիա»-ն ու ՊՍԺ-ն կպայքարեն «Յուվենթուս»-ի կիսապաշտպանի համար

«Բավարիա»-ի ու ՊՍԺ-ի թիրախում «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Էմրե Ջանն է:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, գերմանացին չի մտնում «ծեր սինյորա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պլաններում ու մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կարող լքել Թուրինը:

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 37 հանդիպում է անցկացրել «բյանկոներիներ»-ի կազմում՝ դառնալով 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: