«Լիվերպուլ»-ն ու «Ռոմա»-ն համաձայնության են հասել

14 Օգոստոսի 2019 16:05
«Լիվերպուլ»-ն ու «Ռոմա»-ն համաձայնության են հասել

«Լիվերպուլ»-ի պաշտպան Դեյան Լովրենն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Հռոմում:

Ինչպես հաղորդում է London Evening Standard-ը, «Ռոմա»-ն համաձայնության է հասել «Լիվվերպուլ»-ի հետ ու հիմա աշխատում է խորվաթ խաղացողի հետ անձնական պայմանագիրը հստակեցնելու վրա:

Հատկանշական է, որ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Լովրենին չի ընդգրկել ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսի»-ի դեմ հանդիպման հայտացուցակում:

Հիշեցնենք, որ 2018 թվականին 30-ամյա պաշտպանը Խորվաթիայի հավաքականի կազմում աշխարհի փոխչեմպիոն էր դարձել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: