Պեդրոն համեմատել է Վան Դեյկին ու Ռամոսին

14 Օգոստոսի 2019 14:21
Պեդրոն համեմատել է Վան Դեյկին ու Ռամոսին

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի նախօրեին «Չելսի»-ի կիսապաշտպան Պեդրոն իր կարծիքն է հայտնել մրցակցի պաշտպան Վիրջիլ վան Դեյկի ու Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսի մասին:

«Վան Դեյկն ու Ռամոսը աշխարհի լավագույն պաշտպաններից են: Սերխիոյին լավ եմ ճանաչում. փայլուն պաշտպան, ով հիանալի է կարողանում վարվել գնդակի հետ: Վիրջիլը նույնպես բարձրակարգ է, հրաշալի է գործում երկրորդ հարկում ու շատ գոլեր խփում: Եթե համեմատեմ նրանց, ապա հավասարության նշան կդնեմ»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Goal-ը:

Հիշեցնենք, որ այսօր` Երևանի ժամանակով 23:00-ին, «Լիվերպուլ»-ն ու «Չելսի»-ն կվիճարկեն ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: