Հայտնի են Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի բոլոր զույգերը

14 Օգոստոսի 2019 13:53
Հայտնի են Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին փուլի բոլոր զույգերը

Օգոստոսի 13-ին տեղի ունեցան Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վերջին պատասխան հանդիպումները: 

Անակնկալ գրանցվեց «Պորտու» - «Կրասնոդար» դիմակայությունում, որն ավարտվեց ընդհանուր՝ 3:3 հաշվով: Ռուսական ակումբը մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ պայքարից դուրս թողեց «Պորտու»-ին:

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի զույգերը՝ 

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Ցրվենա Զվեզդա» (Բելգրադ, Սերբիա)

ԱՊՈԵԼ ( Կիպրոս) – «Այաքս» (Հոլանդիա)

ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) – «Սլավիա» (Չեխիա)

«ԼԱՍԿ Լինց» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա)

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Կրասնոդար» (Ռուսաստան)

Որակավորման վերջին փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 20-ին և 21-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 27-ին և 28-ին: 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: