Լեմպարդն իր ամենաբարդ մրցակիցների շարքում 3 անուն է նշել՝ նրանց ցուցադրած ֆուտբոլը որակելով «աննորմալ»

13 Օգոստոսի 2019 19:21
Լեմպարդն իր ամենաբարդ մրցակիցների շարքում 3 անուն է նշել՝ նրանց ցուցադրած ֆուտբոլը որակելով «աննորմալ»

 «Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հիշել է իր ֆուտբոլային կարիերայի լավագույն տարիները՝ մատնանշելով իր սերնդի 3 լավագույն ֆուտբոլիստներին, որոնց դեմ խաղալը բարդագույն խնդիր է եղել:

«Առաջինը միանշանակ Լիոնել Մեսսին է, քանի որ նա ամենաանհավանական ֆուտբոլիստն է: Երբ խաղում ես նրա դեմ, քեզ կարգով մի քանի անգամ ավելի ցածր ես զգում: Եվս 2 բարդ մրցակից եմ ունեցել. Անդրես Ինյեսըան ու Չավին: Նրանք «աննորմալ» ֆուտբոլ էին խաղում. թվում էր՝ գտնվում են կողքդ, սակայն չէիր հասցնում մոտենալ նրանց: Այդ տարիների «Բարսելոնա»-ն ֆենոմենալ խաղ էր ցուցադրում»,-անգլիացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոական կայքը:

Հիշեցնենք, որ վաղն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում «Լիվերպուլ»-ը հանդիպելու է «Չելսի»-ին: Խաղը կկայանա Ստամբուլում Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: