El Chiringuito. Կտրուկ որոշում Մադրիդում. Պոգբայի տրանսֆերի համար պայքարում մնաց 1 թիմ

13 Օգոստոսի 2019 19:01
El Chiringuito. Կտրուկ որոշում Մադրիդում. Պոգբայի տրանսֆերի համար պայքարում  մնաց 1 թիմ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան այլևս չի հետաքրքրում Մադրիդի «Ռեալ»-ին:

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, «սերուցքայիններ»-ը դուրս են եկել ֆրանսիացու տրանսֆերի համար մղվող պայքարից ու այս պատուհանի ընթացքում այլևս հարցումներ չեն անի դրա վերաբերյալ:

Նշվում է, որ այս պահին Պոգբայի տեղափոխության համար պայքարում է միայն մեկ թիմ՝ «Յուվենթուս»-ը:

Հիշեցնենք, որ այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը աստղային կիսապաշտպան չի հրավիրել, իսկ թիմից էլ հեռացել է Անդեր Էրերան, ինչն ավելի է բարդացնում 26-ամյա խաղացողի տեղափոխության հարցը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: