Mundo Deportivo. «Բավարիա»-ն աղմկոտ տրանսֆեր է նախապատրաստում

12 Օգոստոսի 2019 15:31
Mundo Deportivo. «Բավարիա»-ն աղմկոտ տրանսֆեր է նախապատրաստում

«Բավարիա»-ն մտել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի համար մղվող պայքարի մեջ ու արդեն սկսել բանակցությունները նրա տեղափոխության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, մյունխենյան գրանդի գերխնդիրը 2 եզրային ֆուտբոլիստ հրավիրելն է, ու նրանցից մեկի դերում լրջորեն դիտարկվում է Կոուտինյոյի թեկնածությունը:

Չնայած գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հայտարարությանը՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը հույսեր չի կապում 27-ամյա խաղացողի հետ:

Նշվում է, որ բրազիլացին նույնպես դեմ չէ ելույթները շարունակել Բունդեսլիգայում, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ տեղափոխության գումարի հարցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: