«Բարսելոնա»-ի համբերության բաժակը լցվեց. «կապտանռնագույններ»-ը դուրս են գալիս Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններից

12 Օգոստոսի 2019 14:37
«Բարսելոնա»-ի համբերության բաժակը լցվեց. «կապտանռնագույններ»-ը դուրս են գալիս Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններից

«Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշել է դադարացնել Նեյմարի հնարավոր տեղափոխության վերաբերյալ բանակցությունները ՊՍԺ-ի հետ: Այս մասին հաղորդում է Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, պատճառը փարիզյան ակումբի ագրեսիվ պահվածքն է ու բրազիլացու տրանսֆերի համար սահմանված անհասկանալի բարձր գինը:

Այնուամենայնիվ, 27-ամյա ֆուտբոլիստի ու երկրպագուների հարաբերությունները գերլարված են, ու նա ցանկանում է ամեն գնով հեռանալ Փարիզից:

Ավելի վաղ նշվում էր, որ Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է Նեյմարին տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ վճարել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: