La Gazzetta dello Sport. «Ռոմա»-ն Ջեկոյի փոխարինողին գտել է Մադրիդի «Ռեալ»-ում

10 Օգոստոսի 2019 23:42
La Gazzetta dello Sport. «Ռոմա»-ն Ջեկոյի փոխարինողին գտել է Մադրիդի «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Մարիանոս Դիասը կարիերան կարող է շարունակել «Ռոմա»-ում:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, հռոմեական ակումբը ցանկանում է Դիասին հրավիրել վվարձավճարային հիմունքներով ու հույս ունեն, որ նա կկարողանա լիարժեք փոխարինել թիմի ռմբարկու Էդին Ջեկոյին:

Վերջինի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ինտեր»-ը:

Գործարքի արժեքը կարող է կազմել 20 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման «արքայական» ակումբի կազմում, որոնցում 4 գոլի հեղինակ է դարձել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: