Մոուրինյոն պատմել է, թե 2010-ին ՉԼ եզրափակչում ինչպես է հաղթել «Բավարիա»-ին

09 Օգոստոսի 2019 14:17
Մոուրինյոն պատմել է, թե 2010-ին ՉԼ եզրափակչում ինչպես է հաղթել «Բավարիա»-ին

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է,թե ինչպես է Չեմպիոնների լիգայի 2009/2010 մրցաշրջանի եզրափակիչ խաղում պարտության մատնել Մյունխենի «Բավարիա»-ին:

«Ես շատ լավ ճանաչում էի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: Գիտեի «Բավարիա»-ի ուժեղ և թույլ կողմերը: Հաղթանակին նպաստել է հենց այս հանգամանքը: Մենք կարողացել ենք ճիշտ մարտավարություն կիրառել:

Կարծում եմ, որ եզրափակիչում հաղթել էինք մինչև խաղի մեկնարկը»,- DAZN-ի հաղորդմամբ՝ ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ «Ինտեր»-ը «Բավարիա»-ի հետ խաղում հաղթել է 2:0 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: