Sport. «Բարսելոնա»-ն ցանկանում է բացառել «Մանչեսթեր Սիթի»-ի միջամտությունը

29 Հուլիսի 2019 13:43
Sport. «Բարսելոնա»-ն ցանկանում է բացառել «Մանչեսթեր Սիթի»-ի միջամտությունը

«Բարսելոնա»-ի պաշտպան Նելսոն Սեմեդուն հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի տրանսֆերային թիրախում, տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, մի քանի օր առաջ «քաղաքայիններ»-ը հարցում են կատարել պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ, սակայն կատալոնական կողմը մերժել է՝ պահանջելով հրաժարագնի ամբողջական վճարում:

Այն կազմում է 100 մլն եվրո: 25-ամյա խաղացողի գործող պպայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Նշվում է, որ «կապտանռնագույններ»-ը մտադիր են թիմում պահել Սեմեդուին ու մանչեսթերյան թիմի միջամտությունը բացառելու համար պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: