Վերլուծաբանները գնահատել են Նեյմարի՝ ՊՍԺ-ում մնալու շանսերը

17 Հուլիսի 2019 19:17
Վերլուծաբանները գնահատել են Նեյմարի՝ ՊՍԺ-ում մնալու շանսերը

Երկու օր առաջ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադարձել էր ակումբ ու հանդիպել մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ:

Անգլիական լրատվամիջոցների փոխանցմամբ, բրազիլացին հայտնել էր, որ ցանկանում է լքել փարիզյան ակումբը:

Հեղինակավոր բուքմեյքերական ընկերությունների վերլուծաբանների կարծիքով, մի փոքր ավելի հավանական է բրազիլացու մնալու, քան հեռանալու հավանականությունը:

27-ամյա ռմբարկուի՝ ֆրանսիական թիմում մնալու հավանականությունը գնահատվում է 53%, «Բարսելոնա»-ի շարքերը համալրելը՝ 45%, այլ ակումբ տեղափոխությունը՝ 2%:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ը Նեյմարի տեղափոխության դիմաց առաջարկել էին Փարիզ ուղարկել Դեմբելեին ու Կոուտինյոյին՝ վճարելով 40 մլն եվրո: Ֆրանսիայի գործող չեմպիոնը մերժել էր այդ առաջարկը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: