ՈՒԵՖԱ-ն հայտնել է, թե որքան գումար են աշխատել ակումբները Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկությունում

11 Հուլիսի 2019 23:17
ՈՒԵՖԱ-ն հայտնել է, թե որքան գումար են աշխատել ակումբները Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկությունում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնել է, Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մասնակիցների համար ընդհանուր 2,04 մլրդ եվրո պարգևավճար է սահմանել:

Խմբային փուլի յուրաքանչյուր մասնակից կստանա 15, 2 մլն եվրո: Ամեն հաղթանակի համար լրացուցիչ կտրվի 2,7 մլն եվրո, ոչ-ոքիի համար՝ 0,9 մլն:

1/8 եզրափակչում հայտնված թիմերը կստանան 9,5 մլն, քառորդ եզրափակչում՝ 15 մլն, կիսաեզրափակչում՝ 12 մլն, եզրափակչում՝ 15 մլն:

Մրցաշարի հաղթողը հավելյալ 4 մլն եվրո կվաստակի:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլ»-ը 2:0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմ»-ին՝ նվաճելով բաղձալի գավաթը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: