Ռիվալդոն ասել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը

27 Հունիսի 2019 20:42
Ռիվալդոն ասել է, թե ով պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը

Լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն, ով 2002 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել, խոսել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների մասին:

«Մեսսին արդեն շատ բան է արել այդ մրցանակը նվաճելու համար ու միանգամայն արժանի է նման պարգևի, քանի որ «Ոսկե գնդակ»-ն անհատական մրցանակ է:

Վան Դեյ՞կը. դուք պետք է ձեզ հարց տաք. արդյո՞ք հոլանդացին ունի այն նույն ազդեցությունը «Լիվերպուլ»-ի պաշտպանության վրա, որն ունի Մեսսին «Բարսելոնա»-ի հարձակման պարագայում: Եթե նա կարողանա հաղթել Ամերիկայի Գավաթում, ապա դա լրացուցիչ խթան կհանդիսանա «Ոսկե գնդակ»-ը ստանալու համար»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի արդյունքներով պատվավոր մրցանակը բաժին էր հասել Խորվաթիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: