Mundo Deportivo. Դե Լիգտի «տրանսֆերային սագան» կարող է շրջադարձային ընթացք ունենալ. «Բարսելոնա»-ի համար հույս է ծագել

25 Հունիսի 2019 19:21
Mundo Deportivo. Դե Լիգտի «տրանսֆերային սագան» կարող է շրջադարձային ընթացք ունենալ. «Բարսելոնա»-ի համար հույս է ծագել

Չնայած այն բանին, որ «Այաքս»-ի ավագ Մատեհս դե Լիգտն ու իր գործակալ Մինո Ռայոլան համաձայնության են եկել «Յուվենթուս»-ի հետ, Իսպանիայում հայտնում են, որ երիտասարդ հոլանդացու որոշումը վերջնական չէ, ու կատալոնական ակումբը դեռ հույսեր է պահպանում:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 19-ամյա խաղացողի ընտանիքը Դե Լիգտին համոզում է, որ Կատալոնիա տեղափոխվելը կարիերան շարունակելու լավագույն տարբերակն է: Տաղանդավոր ֆուտբոլիստի ծնողները կարծում են, որ «Բարսելոնա»-ում նա կարող է անհատական աճ գրանցել, ինչպես նաև տիտղոսներ նվաճել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ծեր սինյորա»-ի կազմը համալրելու դեպքում Դե Լիգտը տարեկան 15-20 մլն եվրո կվաստակի: «Կապտանռնագույններ»-ը պաստրաստ չեն վճարել նույնքան գումար:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: