«Յուվենթուս»-ը ցանկանում է ամեն գնով վերադարձնել թիմի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբային, տեղեկացնում է Goal-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «ծեր սինյորա»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն հանդիպել է մանկունյանցիների ներկայացուցիչների հետ, որպեսզի բանակցի ֆրանսիացու տեղափոխության վերաբերյալ:
Իտալական կողմը մտադիր է 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար 140 մլն եվրո առաջարկել՝ փորձելով հաղթող դուրս գալ Մադրիդի «Ռեալ»-ի հետ մրցակցությունում:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ «սերուցքայիններ»-ը նախնական համաձայնության են եկել «կարմիր սատանաներ»-ի հետ ու մտադիր են գործարքի մասին հայտարարել մինչև հուլիսի 1-ը:
2018/19 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Պոգբան 47 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 16 գոլի ու 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: