«Լիվերպուլ»-ի երկրպագուն Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո անհետ կորել է Մադրիդում

03 Հունիսի 2019 12:34
«Լիվերպուլ»-ի երկրպագուն Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո անհետ կորել է Մադրիդում

«Լիվերպուլ»-ի երկրպագու Մակոուլի Նիգասը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում իր թիմի տոնած հաղթանակից հետո անհետ կորել է Մադրիդում: Այս մասին տեղեկացնում է Plymouth Live-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուն Մադրիդ էր ուղևորվել հոր հետ: Նրանք որոշել էին խաղից հետո հետ վերադառնալ Անգլիա, սակայն մերսիսայդցիների հաղթանակից հետո նա տարօրինակ կերպով անհետացել է: Հաղորդվում է, որ Նիգասի քույրն արդեն տեղեկացրել է ոստիկանությանը: Որոնումները սկսվել են, սակայն այժմ ոչ մի տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Կլոպի թիմը 2:0 հաշվով հաղթել էր «Տոտենհեմ»-ին և պատմության մեջ 6-րդ անգամ նվաճել գավաթը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: