Mundo Deportivo. Դե Լիգտը ժամանել է Բարսելոնա (լուսանկար)

20 Մայիսի 2019 21:22
Mundo Deportivo. Դե Լիգտը ժամանել է Բարսելոնա (լուսանկար)

«Այաքս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտն իր ընկերների հետ ժամանել է Բարսելոնա, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 19-ամյա խաղացողը Կատալոնիայի մայրաքաղաքում է, որպեսզի նշի ամստերդամյան թիմի հաղթանակը Հոլանդիայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում:

Նշվում է, որ երիտասարդ հոլանդացու ու «կապտանռնագույնններ»-ի միջև ամառային տրանսֆերի հետ կապված բանակցություններ չեն պլանավորվում:

Ավելի վաղ նշվում էր, որ գործարքը կարող է խափանվել, քանի որ կատալոնական ակումբի ու նրա գործակալի՝ Մինո Ռայոլայի միջև տարաձայնություններ կան:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: