New York Times. «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայից

13 Մայիսի 2019 22:51
New York Times. «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայից

«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել եվրագավաթներից: Այս մասին հաղորդում է New York Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, այս շաբաթ ՈՒԵՖԱ-ի քննչական պալատը կարող է որակազրկում պահանջել «Մանչեսթեր Սիթի»-ի համար՝ ֆինանսական վերահսկողության շրջանակում: Եթե քննչական պալատի ղեկավարն, ով նաև Բելգիայի նախկին վարչապետն է, կարողանա հասնել պահանջի հաստատմանն, ապա ԱՊԼ-ի նորընծա չեմպիոնն ամենաքիչը մեկ մրցաշրջան չի մասնակցի Չեմպիոնների լիգային:

Մանչեսթերյան թիմը մեղադրվում է այն բանում, որ 2014 թվականի ֆինանսական ֆեյր-փլեյի գործով կեղծ ինֆորմացիա է տրամադրել ՈՒԵՖԱ-ին, ինչպես նաև ոչ ստույգ հովանավորչական պայմանագրեր:

Հատկանշական է, որ այս գործի շրջանակում, կառույցի անկախ խումբը հանդիպում է ունեցել անգլիական թիմի ղեկավարության հետ, սակայն նրանց կողմից ոչ հիմնավոր փաստարկներ ու ապացույցներ է ստացել:

Եթե «Մանչեսթեր Սիթի»-ն գործը տանուլ տա, ապա որակազրկումը կարող է ուժի մեջ մտնել 2019/20 կամ 2020/21 մրցաշրջանում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: