Marca. Զիդանին պետք են «Տոտենհեմ»-ի և «Այաքս»-ի ֆուտբոլիստները

22 Ապրիլի 2019 23:22
Marca. Զիդանին պետք են «Տոտենհեմ»-ի և «Այաքս»-ի ֆուտբոլիստները

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է հրավիրել 2 ֆուտբոլիստի, ովքեր մասնակցություն կունենան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Տոտենհեմ» - «Այաքս» դիմակայությանը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆրանսիացին ցանկանում է իր թիմում տեսնել Մատեյս դե Լիգտին ու Կրիստիան Էրիկսենին: Մարզիչը կարծում է, որ նման տրանսֆերներ կատարելու դեպքում կկարգավորվեն պաշտպանական ու կիսապաշտպանական օղակները գալիք մի քանի տարիների ընթացքում:

Հիշեցնենք, որ «սերուցքայիններ»-ը բանակցություններ են վարում նաև «Չելսի»-ի վինգեր էդեն Ազարի տրանսֆերի շուրջ:

Ընթացիկ մրցաշրջանում «Այաքս»-ի կազմում 19-ամյա հոլանդացին 49 խաղի է մասնակցել՝ դառնալով 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: Դանիացու հաշվին կա 8 գոլ ու 17 արդյունավետ փոխանցում՝ 44 խաղի պարագայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: