Բարեբախտաբար մենք ունենք Ռոնալդու, ով հիմա լավ մարզավիճակում է. Ալեգրի

16 Ապրիլի 2019 10:46
Բարեբախտաբար մենք ունենք Ռոնալդու, ով հիմա լավ մարզավիճակում է. Ալեգրի

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Այաքս»-ի դեմ խաղից առաջ մեծ հույսեր է կապում թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Բարեբախտաբար մենք ունենք Ռոնալդու: Մեկնարկային սուլիչից հետո նա անհավանական զգացում է ունենում: Այդ ամենը կարելի է տեսնել նրա դեմքին: Հիմա նա ավելի լավ մարզավիճակում է, քան նախորդ շաբաթ:

Տարօրինակ կլինի, եթե ՉԼ-ից դուրս մնանք Ռոնալդուի խփած ընդամենը մեկ գոլով: Նա 3 անգամ աչքի ընկավ «Ատլետիկո»-ի դեմ, մեկ անգամ էլ «Այաքս»-ի»,- իտալացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն:

Հավելենք, որ «Յուվենթուս»-«Այաքս» խաղը կկայանա այսօր՝ ժամը 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: