Մոուրինյոն կարծիք է հայտնել «Ման. Սիթի» - «Տոտենհեմ» առաջիկա խաղի վերաբերյալ

15 Ապրիլի 2019 23:24
Մոուրինյոն կարծիք է հայտնել «Ման. Սիթի» - «Տոտենհեմ» առաջիկա խաղի վերաբերյալ

Հայտնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» պատասխան հանդիպման մասին:

«Այս խաղի վերաբերյալ դժվար է որևէ բան գուշակել: Ամեն դեպքում կարծում եմ «Մանչեսթեր Սիթի»-ն ավելի մեծ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար: Միևնույն ժամանակ «խթաններ»-ը նույնպես կարող են: Սա բարդ հանդիպում է լինելու»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում RT-ն:

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: