«Յուվենթուս»-ի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Այաքս»-ի դեմ առաջիկա խաղը

15 Ապրիլի 2019 21:48
«Յուվենթուս»-ի առաջատարներից մեկը կարող է բաց թողնել «Այաքս»-ի դեմ առաջիկա խաղը

«Յուվենթուս»-ի պաշտպան Ջորջիո Կյելինին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Այաքս»-ի դեմ պատասխան հանդիպումը:

34-ամյա ֆուտբոլիստը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել նախկինում ստացած վնասվածքից և չի մասնակցել «ծեր սինյորա»-ի վերջին մարզմանը: Վերջինիս մասնակցությունը հոլանդական թիմի դեմ խաղում հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ Ամստերդամում կայացած գրանցվել էր ոչ-ոքի 1:1 հաշիվը: Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: