Վալվերդեն հայտնել է, թե արդյոք Մեսսին կխաղա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ, թե ոչ

15 Ապրիլի 2019 21:31
Վալվերդեն հայտնել է, թե արդյոք Մեսսին կխաղա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ, թե ոչ

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հայտնել է, որ թիմի ավագ Լիոնել Մեսսին կմասնակցի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ պատասխան խաղին:

«Հիմա Մեսսին ամբողջովին վերականգնվել է: Նա լավ մարզավիճակ ունի և պատրաստ է երեքշաբթի օրվա հանդիպմանը»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացին վնասվածք էր ստացել անգլիական գրանդի դեմ կայացած առաջին խաղում, որն ավարտվել էր կատալոնացիների հաղթանակով 1:0 հաշվով:

«Բարսելոնա» - ՄՅՈՒ խաղը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: