Կապելոն փոխել է իր կարծիքը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտի վերաբերյալ

15 Ապրիլի 2019 19:51
Կապելոն փոխել է իր կարծիքը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտի վերաբերյալ

Հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն այլևս չի հավատում, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթանակ կտանի «Մանչեսթեր Սիթի»-ն:

«Ներկա պահին Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտը «Բարսելոնա»-ն է: Նրանք այդ ամենին հասնելու անհրաժեշտ պայմաններն ունեն: Ինձ դուր է գալիս Վալվերդեի թիմը, չնայած նրան, որ ավելի վաղ ձանձրալի խաղ էր ցուցադրում: «Մանչեսթեր Սիթի»-ն, կարծում եմ՝ բավականաչափ թարմ չէ մրցաշրջանի վերջնամասը բարձր նոտայով ավարտելու համար: Եթե ընդհանրացնեմ կարծիքս՝ որպես գլխավոր հավակնորդ կնշեմ «Բարսա»-ին, երկրորդն, անկասկած, «Յուվենթուս»-ն է»,- իտալացի մասնագետի խոսքերը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներում «Մանչեսթեր Սիթի»-ն դրսում նվազագույն հաշվով պարտվել է «Տոտենհեմ»-ին, «Յուվենթուս»-ը մրցակցի հարկի տակ 1:1 է ավարտել «Այաքս»-ի դեմ հանդիպումը, իսկ «Բարսելոնա»-ն «Օլդ Թրաֆորդ»-ում 1:0 հաշվով առավելության է հասել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: