Ամեն ինչ կանենք «Կամպ Նոու» մարզադաշտում հաղթանակ տոնելու համար. Դե Խեա

15 Ապրիլի 2019 12:57
Ամեն ինչ կանենք «Կամպ Նոու» մարզադաշտում հաղթանակ տոնելու համար. Դե Խեա

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնա»-ի դեմ սպասվող պատասխան հանդիպման մասին:

«Դժվար է Պրեմիեր Լիգայի հանդիպումներից հետո խաղալ եվրագավաթներում, սակայն ուժեղ ակումբները պետք է հարմարվեն դրան: Երեքշաբթի մեզ մեծ մարտահրավեր է սպասվում: Ամեն ինչ կանենք «Կամպ Նոու» մարզադաշտում հաղթանակի հասնելու համար: Ֆանտաստիկ հանդիպում է լինելու»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում կատալոնական ակումբը 1:0 հաշվով առավելության էր հասել «կարմիր սատանաներ»-ի նկատմամբ: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: