Mundo Deportivo. «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները ներկա են եղել «Բենֆիկա» - «Այնտրախտ» հանդիպմանը

14 Ապրիլի 2019 23:01
Mundo Deportivo. «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները ներկա են եղել «Բենֆիկա» - «Այնտրախտ» հանդիպմանը

«Բարսելոնա»-ի սկաուտները ներկա են եղել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բենֆիկա» - «Այնտրախտ» հանդիպմանը:

Ինչպես հաստատում է Mundo Deportivo-ն, «կապտանռնագույններ»-ի ներկայացուցիչները Լիսաբոն են ժամանել «արծիվներ»-ի կիսապաշտպան Ժոաո Ֆելիշի խաղին հետևելու համար:

Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը այդ խաղում հեթ-տրիկ ու գոլային փոխանցում էր գրանցել իր անվան դիմաց, իսկ տանտերերը հաղթել էին 4:2 հաշվով:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին 36 հանդիպում է անցկացրել «Բենֆիկա»-ի կազմում՝ դառնալով 15 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: